▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Այն, ինչ իր կյանքի գնով չտվեց Կուտոյանը, նույն ուժերը կփորձեն ստանալ Գևորգ Կոստանյանից․Արթուր Ղազինյան

Բա՞ն է փոխվել, էլ նախկին արժեքները չկա՞ն․ Թեհմինա Վարդանյան

Երևանում կողոպտել են հայտնի բժշկական կենտրոններից մեկի տնօրենի 14-ամա երեխային

2020-ին կշարունակվի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագիրը. Փոխքաղաքապետ

Արսեն Ջուլֆալակյանը՝ մրջազգային մրցաշարի հաղթող

Խոշոր վթար Երեւանում. Opel Astra-ի վարորդին բժիշկները հայտնաբերել են բեռնախցիկում

Դեռ ուշ չէ ամաչել․․․Կարո Փայլան

Հանրային խորհրդի նախագահին վայել պահվածք չէր․ Արծրուն Պեպանյան

Ինչ որ «անտեսանելի հզոր» ուժ կոտրում է ամուր եւ հավասարակշռված մարդկանց կամքն ու ոգին. Արթուր Ղազինյան

Գրանցված երկրաշարժը և նրան հաջորդած հետցնցումներն արտառոց չեն Ջավախքի գոտու համար և չեն կարող. . .

Քրեական ենթամշակույթը տեղ չունի Հայաստանում, եւ վերջ. Նիկոլ Փաշինյան

«Քննչական կոմիտեի հայտարարությունը նորանոր հարցեր է առաջացնում». Նորայր Նորիկյան

ՀԷՑ-ի աշխատակիցը հոսանքահարումից տեղում մահացել է

Ընդդիմադիր գործունեություն ձևացնելը օրգազմ ձևացնել չի՝ մենակ բղավելով չի ստացվի․ Մամիջանյանը՝. . .

Արագաչափերը հանելու սուտ խոստման շնորհիվ իշխանության եկածները «պայքարում» են կեղծ. . .

Դրա համար անհրաժեշտ է երեք բան 1. Գիտելիք, 2. Գիտելիք, 3. Գիտելիք. Նիկոլ Փաշինյան

էսքան դիակապտող որտեղի՞ց էս երկրում. Նաիրա Զոհրաբյան

Աշոցքը՝ դահուկասպորտի ու տուրիզմի նոր կենտրոն

Կառավարությունն ամեն ինչ կանի Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար

Ապատեղեկատվություն է, թե ԱԺ պատգամավորները ՃՈ տուգանքներ չեն վճարելու․ Վահագն Թևոսյան

ՔԿ-ն նոր մանրամասներ է ներկայացրել Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վերաբերյալ

Հայտարարություն՝ Գագիկ Խաչատրյանի որդու վերաբերյալ

Տատս որբացել էր Շուշիի ջարդերի արդյունքում, մայրս փրկվել էր Բաքվի ջարդերից․ Ռուբեն Ռուբինյան

Ադրբեջանցին բեմ դուրս չեկավ հայուհու հետ.Ի՞նչ է սա, եթե ոչ ուղղորդված քաղաքականության. . .

Արցախի գոյության միակ ճանապարհն ինքնորոշումն է. Արարատ Միրզոյան

Հաջորդը դու ես. Հրայր Թովմասյանին սպառնացող քաղաքացին այս պահին Ոստիկանության համակարգի աշխատող է

Չեմ ուզում՝ երբ տղաս մեծանա, ինձ մեղադրի. Քրիստինե Պեպելյան

Հայրենիքիս քաղաքացիություն ստանալը տևեց 20 տարի․ Ժիրայր Սեֆիլյան

Հովհաննես Ազոյանի միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 31-ամյա երիտասարդի

Դժվարություններից մինչև հաղթանակներ. Իվետա Մուկուչյանի բացառիկ զրույցը

Կոտրել են ԱԺ պատգամավորի մեքենայի ապակին և գողացել պայուսակը

Արարատ Միրզոյանի կինը՝ Գեորգի Կուտոյանի մասին

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել

Մորքուրիս ամուսնուն էլ որ վերացրեցին, էլի նույն բաներն ասացին․ Սոնա Շահգելդյան

«Ավել բան գիտես՝ գնա ՀՔԾ»

Երկրաշարժ Շիրակի մարզում՝ էպիկենտրոնում 4-5 բալ ուժգնությամբ ցնցումով

Ցուցակի մասին լուրերը հասել են վարչապետին

Մեղադրանք է առաջադրվել Գագիկ Խաչատրյանի որդուն. Հենց օդանավակայանում ԱԱԾ աշխատակիցները տարել են

Սերժ Սարգսյանը ՀՀԿ նիստում անդրադարձել է Կուտոյանի մահվան դեպքին. Նա մի դրվագ է պատմել

Վանեցյանն ուժեղացրել է իր անվտանգությունը. հարազատները համոզում են՝ դուրս գալ երկրից

«Թղթե երազանք»-ից հայտնի Արսեն Միքայելյանը՝ իր և Իննա Խոջամիրյանի սիրավեպի լուրերի և անձնական. . .

Ցավ եմ ապրում, որ Վանեցյանը ղեկավարել է անվտանգության ոլորտը. Սոֆյա Հովսեփյան

Իրանահայ երգիչ Անդին իր աստղն է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում

Ողբերգության վրա «աչոկ» հավաքողների մասին չխոսեմ, առանց հայհոյանքի չի ստացվի. Բաբկեն Թունյան

Կատակում էին՝ էս ի՞նչ են անում, սենց չի լինի՝ մեր երեխեքը ձյուն չտեսան․Մարությանը՝ ձնամաքրման մասին

Կուտոյանի մահվան վայրում հայտնաբերվել է իր զենքը, 4 տասնյակից ավելի պարկուճ. ՔԿ պաշտոնյան. . .

Առաջին պլանից հետ քաշեք ձեր դիակապտությամբ զբաղվող ու սրբություն չունեցող երեւույթներին

Գեորգի Կուտոյան անունով օգտատերը Վիքիպեդիայից 3 անգամ փորձել է ջնջել ԱԱԾ նախկին տնօրենի կենսագրությունը

Գեորգի Կուտոյանը մեր հարեւանն էր. Զարուհի Բաթոյան

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Stars and Music փառատոնի հեղինակ, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին

Եթե Ամուլսարն էլ Մղարթի նման կառուցեինք, հավանաբար ծախսը շատ ավելի քիչ կլիներ

Երեկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ Ամուլսարում 400 միլիոնի ներդրում չի արվել, որ այնտեղ ընդամենը երկու պոչամբար է կառուցվել: Hraparak.am-ը կապ է հաստատել «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ եւ հետաքրքրվել, թե ինչ կարող է ասել այս հայտարարության վերաբերյալ։

/filemanager/uploads/Hayk_Aloyan.jpg

- Այն փաստը, որ հանք ունեցող մարդը, կարծես, չի պատկերացնում թե ժամանակակից հանքարդյունաբերությունը ինչ լուրջ տեխնոլոգիական պրոցես է և ինչ ահռելի ծախսերի հետ է կապված լավ հանքի շինարարությունը, արդեն իսկ խոսուն փաստ է Հայաստանի հանքարդյունաբերության որակի մասին: Իրենց տեսած հանքերը, թերևս հենց այդպիսին են եղել՝ երկու փոս, ու ոչ մի բնապահպանական միջոցառում: Ու հենց այդ հանքերն են նման բացասական վերաբերմունքը ձևավորել: Ամուլսարը՝ նախ չունի պոչամբար: Երկրորդ, միայն մեր բնապահպանական ու նախագծային ծախսերը, որոնք իրականացրել են աշխարհի առաջատար ընկերությունները, մի քանի տասնյակ միլիոն դոլար են եղել: Եթե Ամուլսարն էլ Մղարթի նման կառուցեինք, հավանաբար այո, ծախսը շատ ավելի քիչ կլիներ: Ամուլսարի ապօրինի շրջափակումից առաջ շինարարության 80 տոկոսը արդեն ավարտված էր, կառուցվել էին ոսկու կորզման ժամանակակից գործարանի, փակ, նորագույն ջարդիչ կայանի ու փոխակրիչի զգալի մասը: Ժամանակակից հանքարդյունաբերությունից հասկացող մարդը կտեսներ, որ խոսքը հարյուր միլիոնավոր դոլարների մասին է: Զարմանալի է, որ կազինո-ռեստորան կառուցելու վրա 100 միլին դոլար ծախսած գործարարը կարող է զարմանալ, որ 10 տարվա որոնողահետախուզությունը ու լավագույն տեխնոլոգիաներով հանքի շինարարությունը գրեթե ավարտած ընկերությունը 400 միլիոն է ներդրել: Ի դեպ, ի տարբերություն կազինոների ու երկու ջրափոսով հանքերի տերերի, Լիդիանի բոլոր ֆինանսական հաշվետվությունները հասանելի են, հեշտությամբ կարելի է ստուգել՝ ինչ է ծախսվել և ինչի վրա

- Իսկ ի՞նչ կարծիքի եք վարչապետի վերջին հայտարարությունների մասին, կարծում եք Ամուլսարը  կվերագործարկվի՞։

-Չէի ցանկանա այս պահին մեկնաբանել Ամուլսարի շուրջ իրավիճակը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին