▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե երեխայի վրա հարձակման դեպք գրանցվի, ո՞ւմ պաշտոնանկ անենք. Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իհարկե, կենդանաբանական այգին պետք է սահմանազատված լիներ, և երկու օր անընդմեջ այգու կենդանիները թափառող շների կողմից հարձակման չենթարկվեին: Տնօրենն աշխատանքից ազատվեց` օրինաչափ է:

Բայց հասկանում ենք չէ՞, որ բուն խնդիրը թափառող ոհմակների ահագնացող քանակն է, և եթե հերթական անգամ երեխայի վրա հարձակման դեպք գրանցվի, ծնողական իրավունքների՞ց ենք զրկելու, թե ո՞ւմ պաշտոնանկ անենք»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին