▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե «Նաիրիտ»-ը աշխատեր՝ մեծ օգուտ կբերեր Հայաստանին

«ԱՄՆ-ում կան բիզնեսներ, որոնք տարեկան միջինում 20 տոկոս աճ են ապահովում, իսկ մենք չունենք ինովացիոն՝ ավելի մեծ  ավելացված արժեք ստեղծող  կամ արագ աճող բիզնեսներ: Հիմա, որտե՞ղ են նման ընկերությունները: Չկան: Շատ են խոսում ներդրումների մասին: Ենթադրենք՝ 1 միլիարդ դոլար ներդրում կատարեցինք, ունեցանք միջին չափի ավտոգործարան: «Մերսեդես» ընկերությունն էլ 2019 թվականի մոդելը տվեց մեզ ու դա արտադրեցինք: Բա 2020 թվականի՞ն: Մենք չունենք ինովացիոն համակարգ, մշակողներ, որոն կարող են այդ գիծը շարունակել: Օրինակ՝ «Ժիգուլի» ավտոմեքենան 10-յակ տարիներ մնաց: Այսինքն, խնդիրը արտադրանք մշակելու մասին է: Ներդրումները զարգացած երկրից մյուս զարգացած երկիր ինչի՞ համար են գնում: Նրա համար, որ գիտելիք է ստեղծվում»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը: 

Ինչ վերաբերում է մասնվորին չտրվող արտոնություններին՝ տնտեսագետը նկատեց.

«Եթե այստեղ պարզունակ բիզնեսի՝ հացի արտադրության մասին է խոսքը, կարծում եմ՝ հարկ չմուծել չեն կարող: Առանձնապես մեծ ավելացված արժեք չի ստեղծվում, բարձր վարձատրվող աշխատատեղեր՝ նույնպես: Նայե՛ք, Կառավարությունը «Նաիրիտ»-ին վարկ տվեց, վերադարձրե՞ց, իհարկե` ոչ»:

Անդրադառնալով «Նաիրիտ»-ի վերագործարկմանը՝ Գագիկ Վարդանյանն ասաց, որ գործարանն այնքան է հնացել տեխնոլոգիական առումով, որ այսօր հսկայական գումար է պետք ներդնել:

«Կարծեմ 1998 թվականին Կառավարությունը 1 տոկոսով վարկ տվեց «Նաիրիտ»-ին: Մենք ավելացրինք արտադրությունը զրոյական հաշվեկշռով: Կարճ ժամանակ հետո էլի պարտքեր կուտակեց.գուցե կառավարման խնդիրն էր, գուցե տեխնոլոգիան հնարավորություն չէր տալիս, որ ինքնարժեքը իջնի: Շատ դժվար էր ամեն դեպքում: Եթե «Նաիրիտ»-ը աշխատեր՝ մեծ օգուտ կբերեր Հայաստանին: Հիմա մեծ ներդրումներ են պետք, գուցե նորը կառուցեն:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին