▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Նիկոլն էրեկվա էրեխեն լիներ, կասեի` չի հասկանում, թե ինչ է խոսում

Կարդում եմ Նիկոլի Փաշինյանի հարցազրույցը կապված Բերձորի դեպքերի հետ: Նա հիմնական խնդիրը տեսնում է ԼՂՀ Ոստիկանների ոչ պրոֆեսիոնալ պահվածքի մեջ որոնք չեն կարողացել տիրապետել իրենց հույզերին, քանի որ այս իրավիճակն իրենց համար նոր էր: Ու ոչ մի խոսք չի ասում միջոցառմանը նախորդող օրերին Արցախի հանրային հեռուստատեսությամբ տարվող ապատեղեկատվության, ատելության քարոզի, անհատական մակարդակով տարվող «զոնդաժի»,  որոնք երկրորդական դեր չեն խաղացել ոստիկանների հույզերի վրա:

Եթե Նիկոլը էրեկվա էրեխեն լիներ կասեի չի հասկանում ինչ է խոսում ու խառնում է պատճառահետևանքային կապերը:Նույն տրամաբանության մեջ կարելի է պնդել թե Մարտի 1-ի պատասխանատուները և մեղավորները ոստիկաններն են, որոնց համար դա նոր իրավիճակ էր , կյանքում Չիրյոմուխայից կրակած չկային:
Այսպիսով լուստարացիան շարունակվում է պարոնայք երդվյալ ատենակալներ: ճճճ

Ապրես Զոհրաբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին