Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը ռուսական ռազմակայանի մոտ զանգահարեց ՀՀ գլխավոր դատախազ Կոստանյանին՝ նրանք փոխանցելով ակցիայի մասնակիցների պահանջը: Նրա խոսքով, դատախազը փոխանցել է, որ ռուսական կողմի հետ բանակցությունները ընթանում են եւ արդյունքի մասին վաղը ժամը 12-ին հանդես կգան հայտարարությամբ...
Րաֆֆի Ասլանյանը նաեւ հայտարարեց, որ եթե ժողովրդի պահանջը չկատարվի եւ ոճրագործության կատարողը չհանձնվի ՀՀ իրավապահներին, ապա ժողովուրդը կարող է բողոքի իր սահմանադրական իրավունքը կատարել...