▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցները համատեղ հռչակագիր ընդունեցին

Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցներն այսօր Բրյուսելում ընդունել են համատեղ հռչակագիր:

Հռչակագրի վեցերորդ կետում մասնավորապես ասված է. - «Գագաթնաժողովի մասնակիցներին շարունակում են խորապես մտահոգել տարածաշրջանի տարբեր հատվածներում միջազգային իրավունքի շարունակական խախտումները:

Գագաթնաժողովի մասնակիցները կոչ են անում ակտիվացնել չլուծված հակամարտությունները կարգավորելու ջանքերը՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի վրա: Հակամարտությունների կարգավորումը, վստահության կառուցումն ու բարիդրացիական հարաբերությունները առանցքային են տնտեսական և սոցիալական զարգացման ու համագործակցության համար:

Գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Եվրամիության մեծացող դերը հակամարտությունների կարգավորման և փոխվստահության կառուցման գործում՝ առկա բանակցային ձևաչափերի և գործընթացների շրջանակում կամ դրանց աջակցելով,

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին