▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆելիքս Ցոլակյանը՝ Արտակարգ իրավիճակների նախարար

 

ԱԺ պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ,ԱԱԾ նախկին տնօրենի տեղակալ (2007-2013) Ֆելիքս Ցոլակյանը ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից եւ ընդունել է այն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Ֆելիքս Ցոլակյանը ՀՀԿ խմբակցությունից միակ պատգամավորն էր, որ Նիկոլ Փաշինյանին առաջին անգամ վարչապետ ընտրելիս կողմ քվեարկեց, իսկ ավելի ուշ հայտարարեց ՀՀԿ-ն լքելու մասին:

 

 

 

 

 

 

 

 

 

«Հարգելի հայրենակիցներ, ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Ֆելիքս Ցոլակյանը։ Այդ օրը, հիշեցնենք, ՀՀԿ-ն դեմ քվեարկեց ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին