▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Սուքիասյանը ոնց կարա ընդհանրապես իմ հետ կապվի, որ գործարանը հետ ստանա. Ռուբեն Հայրապետյան

Ծաղկաձորի «Գոլդեն Փելիսը» պետությանը նվիրելուց հետո ՊԵԿ նախկին նախագահի վերաբերյալ գործի. . .

Մելիքբեկյանը չարիք է երկրի համար. Ռուբեն Հայրապետյան

Դանակահարություն՝ Երևանի թիվ 184 ավագ դպրոցում. 12-րդ դասարանի աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց

ՊԵԿ-ը հորդորում է Նորագավիթում արագ ավարտել ձեւակերպումները, մեքենաները հանել մաքսային. . .

Անկանխիկ գործարքները շահավետ են և՛ հաճախորդի, և՛ բանկի, և՛ պետության համար

Ոստիկանության մայորը ապօրինի կերպով երկարաձգել է զենքերը պահելու և կրելու թույլտվության ժամկետները

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. հայտնաբերվել է Սևանի բժշկական կենտրոնի դիահերձող սանիտարի դին

Հայ ժողովրդի վերքը ապաքինող միակ տեղը Թուրքիայի մեջլիսն է. Կարո Փայլան

Թուրքիայում ԱՄՆ դեսպանին ԱԳՆ են կանչել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի կապակցությամբ

Արցախի կարգավորման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի քննարկվում. Աննա Նաղդալյան

Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Ամուլսարի շուրջ որոշումները պետք է կայացվեն օրենքի շրջանակներում, ոչ թե այս կամ այն խմբի. . .

Daily Mail-ի անդրադարձը՝ ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը

Ինչո՞ւ եք Ձեր քայլերն արդարացնում հայ «կուռտկով» երգիչներին նվաստացնելով. Նարեկ Բավեյանը՝փոխքաղաքապետին

Մի հատ ՍՈՒ 35 սամալյոտ են գտել, մի հատ՝ Տ90 տանկ, մի քանի հատ էլ՝ БТР ու БМП. Հայրապետյանը՝ իր. . .

Քիմ Քարդաշյանը միակ հայն է, որն ուղիղ կապ ունի Թրամփի հետ

Հարցրեք նրան, ով «պատվերն իջացրել է». Ռուբեն Հայրապետյան

ՊՎԾ-ն Մետրոպոլիտենում հայտնաբերել է շուրջ 1.2 մլրդ դրամի չարաշահումներ

Ամանորին ձնագնդիի փոխարեն ջանգյուլում կխաղանք. Գագիկ Սուրենյան

Մեղադրանքներ՝ ՊԵԿ Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետի 6 աշխատակիցների. կաշառք են ստացել. դատախազություն

Բացահայտվել է կեղծ դեղերի պատրաստման և իրացման հերթական դեպք. ԱԱԾ

Խիստ բարձր ջերմային ֆոն. Գագիկ Սուրենյանն առաջիկա օրերի եղանակի մասին

Սպառազինությունը մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար․ Նիկոլ Փաշինյան

Թուրքիան շարունակում է սպառնալիք լինել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար․ Նիկոլ Փաշինյան

Մամեդյարովի CBC-ին տված հարցազրույցում մի քանի հետաքրքիր թեզ կա

Մարուքյանն ԱԺ ամբիոնից շնորհավորեց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով

Բազմաթիվ անգամներ գլուխս կախել եմ և անհարմար եմ զգացել. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ-ն հոտնկայս ծափահարություններով սկսեց նիստը

Քիմ Քարդաշյանի արձագանքը՝ Սենատի որոշմանը

Հատուկ ջոկատայինները խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում և շինություններում

Ուզում եմ իմ տատիկի և պապիկի անունից շնորհակալություն հայտնել Կոնգրեսին. Սերժ Թանկյան

Կատաստրոֆիկ վիճակ ԱԺ-ում. Մակունցը «վտարանդի» էր դարձել

Թույլ չեմ տա, որ կեղծ իրավապաշտպանները, նրանց ստեղծած ցանցերը վնասեն մեր պետության. . .

Բանաձևը վերջնական է և ԱՄՆ նախագահի ստորագրման ենթակա չէ

Ամենակարևորն Արցախի հիմնահարցն է. սեղանին ունենք 2 տարբերակ. Արամ Սարգսյան

Պաշտոնապես ներողություն եմ խնդրում Նար-Դոսից իր հրաշալի պատմվածքը Թումանյանին վերագրելու համար

Առաջին արձագանքը Թուրքիայից` ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը

Քիմ Քարդաշյանն իր 153 000 000 հետևորդներին կոչ է արել զանգահարել սենատորներին և խնդրել կողմ. . .

Ինչպե՞ս ԱՄՆ սենատոր Մենենդեսը հուզվեց և արտասվեց՝ Հայոց ցեղասպանության մասին խոսելիս

Խորը երախտագիտություն եմ հայտնում Սենատին այս նշանակալի օրենքի համար. Նիկոլ Փաշինյան

Եվրոպայի լիգա. «Ռոմա»-«Վոլֆսբերգ». Մխիթարյանը մեկնարկային կազմում է. ՈւՂԻՂ

Օդանավակայանից կենտրոն 34.000 դրամով զբոսաշրջիկին տարած անձը անհատ տաքսու վարորդ է

ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

Արսեն Թորոսյան Ձեզ կասեմ հետևալ չորս բանը. Անի Սամսոնյան

Առողջապահության նախարարությունը Արտյոմ Սմբատյանի ապօրինի պաշտոնավարման մեղքը բարդում է վարչապետի վրա

Մայրաքաղաքը տրակտոր է նվեր ստացել. Հակոբ Կարապետյան

Երթուղայինի վարորդը 10 տարեկան դպրոցականին ստիպել է իջնել՝ պատճառաբանելով, որ պայուսակը. . .

Դատարանը թույլատրել է «օրենքով գող»-ին լքել Հայաստանն, ապա հետախուզում է հայտարարել

Կարեն Կարապետյանը պաշտոն է ստացել

Ֆուտ­բո­լա­յին խայ­տա­ռա­կու­թյան քա­ղա­քա­կան «նրբե­րանգ­նե­րը». ՀՖՖ-ում դեմարշ է իրականացվում Վանեցյանի դեմ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն իր պատմության ամենախայտառակ պարտությունը կրեց՝ գրեթե երկրորդ կազմով հանդես եկող Իտալիայի ընտրանուն զիջելով 1:9 հաշվով: 

Երեւույթն ինքնին ամոթալի է, սակայն իրականում այս հաշիվը բացահայտում է ավելի խորքային խնդիրները, որոնք կան մեր ֆուտբոլային աշխարհում, եւ ներկա իշխանությունների իրական դեմքը:

 Արտաքուստ կարող է տրամաբանական հարց առաջանալ, թե ինչ կապ կարող է լինել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պարտության եւ իշխանության դեմքի միջեւ: Պարզվում է՝ կապ կա, այն էլ՝ շատ ուղղակի: 

Հիմա հասկանանք՝ ինչպես: 

Այս պարտությունը միայն մեկ խաղի արդյունք չէ, սա առկա իրավիճակի արտացոլանքն է: 

Դեռ առիթ կլինի խոսել մարզական կողմի մասին, այն մասին, որ ֆեդերացիայում պարզապես չեն հասկանում, թե ինչով են զբաղված, այն մասին, թե ովքեր են հայտնվում հավաքականի հետ արտագնա հանդիպումների մեկնող պատվիրակության կազմում, այն մասին, որ ֆեդերացիան ուղղակի ֆուտբոլի զարգացման ծրագիր չունի, այն մասին, թե ինչպես է իսպանացի մարզիչը չարդարացված բարձր աշխատավարձով հայտնվում մեր ֆեդերացիայում, հետո այստեղ խցկում նաեւ իր փեսային, այն մասին, որ պարզապես առկա չէ այն տեսլականը, թե ինչ ճանապարհով է գնալու հայկական ֆուտբոլը: 

Այս պարտությունն ունի նաեւ բարոյահոգեբանական ու, որ ամենացավալին է, քաղաքական պատճառներ:

Ընդ որում, այնպիսիք, որոնք վտանգում են առանց այն էլ ծանր վիճակում գտնվող հայկական ֆուտբոլն ուղղակի նետել անդունդը: 

ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի աղմկոտ հրաժարականից հետո լրատվամիջոցներում ակտիվորեն տեղեկություններ շրջանառվեցին, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է գտնել ուղիներ՝ Վանեցյանին նաեւ ՀՖՖ նախագահի պաշտոնից զրկելու համար: 

Եվ այն, որ ֆեդերացիայում պարզապես դեմարշ է իրականացվում Վանեցյանի դեմ, ապացուցվեց նաեւ Աբրահամ Խաշմանյանի նշանակման հետ կապված պատմությամբ, երբ գործկոմի անդամ «քայլողները» ոչնչից մեծ աղմուկ բարձրացրեցին՝ հույսով, որ գտել են Վանեցյանից ազատվելու միջոցը: 

Պարզվեց՝ չեն գտել, եւ արդյունքում ընդամենը առավել սրեցին մթնոլորտը ֆուտբոլի ֆեդերացիայում: Նախկինում էլ, իսկ վերջին տասն օրվա ընթացքում առավել եւս՝ «Փաստ» թերթը պարբերաբար տարբեր աղբյուրներից տեղեկություններ է ստանում, որ ֆեդերացիայում ծայրահեղ անառողջ մթնոլորտ է, որ ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ փաստացի դեմարշ է իրականացվում ՀՖՖ նախագահի դեմ, ձեւավորվել են թիմեր, որոնք միմյանց դեմ սառը պատերազմի մեջ են: 

Ավելին, դեռ անցյալ տարվանից բազմիցս բարձրաձայնվել է, որ Մելիքբեկյանը բացարձակ ձախողել է ֆեդերացիայի աշխատանքները, դրան զուգահեռ՝ առկա խնդիրները թաքցնում է Վանեցյանից: 

Մեր տեղեկություններով, այս կատարյալ անառողջ մթնոլորտը ուղղակիորեն ազդել է հավաքականի ֆուտբոլիստների հոգեվիճակի վրա, որոնք պարզապես ընկճված են:

 Մենք բացարձակ հակված չենք կարծել, թե 1:9 հաշվով պարտությունը նշյալ դեմարշի շարունակությունն է, առավել հակված ենք հավատալ, որ այդ դեմարշի եւ անառողջ մթնոլորտի հետեւանքն է, առավել եւս, որ հավաքականի հետ Իտալիա չի մեկնում ֆեդերացիայի ղեկավարներից եւ ոչ ոք: 

Սա աննախադեպ է ու խորքային խնդիրների եւս մեկ ապացույց: 

Դեռ Հունաստանի հավաքականի հետ հանդիպումից առաջ թիմի հետ կապված նշյալ տեղեկությունները մենք չհրապարակեցինք՝ առավել չսրելու վիճակը ու առավել չնպաստելու բարոյալքված վիճակի խորացմանը: 

Ժամանակը ցույց տվեց, որ տեղեկությունները բացարձակ ճիշտ էին, իսկ խորացման տեղ այլեւս չկար: 

Ինչեւէ, եթե ամփոփենք, ապա ՀՖՖ նախագահի պաշտոնից Վանեցյանի հեռանալը ամենաճիշտ լուծումն է, նա այլեւս ֆեդերացիայում անելիք չունի, բայց դա լավագույն դեպքում «կյուղի» իշխանավորների սրտերը, սակայն ֆուտբոլային իրականությանը ոչ մի բան չի տալու. համակարգն է նեխած: 

Սակայն այս վիճակը ցույց է տալիս, որ այսօրվա իշխանությունները ծայրահեղ անհանդուրժող են ու թույլ չեն տա, որ գեթ մեկ ոլորտ, այսպես կոչված, իրենց ուղղակի վերահսկողության տակ չլինի՝ սկսյալ դատարաններից մինչեւ ֆուտբոլի ֆեդերացիա: 

Այս իշխանությունները ցանկացած քայլ իրականացնում են բացարձակապես անձնական դրդապատճառներով ու անձնական հարթության մեջ: Խոսքը եւ՛ հարուցվող քրեական գործերի մասին է, եւ՛ պարզ աշխատանքային հարաբերությունների: Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին արդյունքը չի հետաքրքրում, կարեւորն իրենց կոմֆորտն է ու վարկանիշը: 

Օրինակ՝ Արթուր Վանեցյանը, որ մի քանի ամիս առաջ «քայլողների» պաշտելին էր, հրաժարականից հետո դարձել է բացարձակ անընդունելի: Ահա թե ինչ նկատի ունենք, երբ ասում ենք, որ նախօրեի խայտառակ պարտությունը ուղղակիորեն ի ցույց է դնում այս իշխանությունների իրական դեմքը: 

Հ.Գ.-Նյութը պատրաստ էր, երբ ՀՖՖ գործկոմի անդամների անունից Արեն Մանուկյանը ողջ պատասխանատվությունը բարդեց ֆեդերացիայի նախագահի վրա՝ նորից առիթն օգտագործելով հարձակվել նրա վրա: Անշուշտ, ցանկացած պարագայում ֆեդերացիայի նախագահը մեղավոր է, մեղավոր է նաեւ այն հարցում, որ գործկոմում ներգրավված են ֆուտբոլի հետ որեւէ աղերս չունեցող մարդիկ: Մեղավոր է նաեւ նրանում, որ բոլոր թելերը ձեռքից բաց է թողել: Այլ հարց է, որ Մանուկյանը ավտոմատ հաստատեց վերը նշված ամբողջ տեքստը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտեք նաև՝ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ ավելին