Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախկին ընկերուհին՝ Վալերի Տրիերվեյլերը, հայտնվել է սկանդալի կիզակետում: Ըստ լուրերի՝ վերջինիս դեմ բողոք է ներկայացվել անծանոթի ապտակելուց հետո, ով հարցրել է նրան, թե ինչպես է իրեն զգում Ֆրանսուա Օլանդը։
Դեպքը տեղի է ունեցել ռեստորանում, որտեղ էլ ընթրել է Ֆրանսիայի նախկին «առաջին տիկինը»: Նա պահանջել է անծանոթուհուց, որպեսզի վերջինս ներողություն խնդրի «անտեղի և անամոթ քայլի համար»։ Սակայն արդյունքում տուժածն ինքն է բողոք ներկայացրել ոստիկանություն:
Հիշեցնենք, որ Օլանդը և Տրիերվեյլերը բաժանվել են 2014թ. հունվարին: