▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրանսիայում ահաբեկչական գործողությունների բանալին...

The New York Times թերթի լրագրողներից մեկը երեկ հայտարարել է, թե Charlie Hebdo-ի խմբագրության վրա հարձակումը տեղի է ունեցել այն պատճառով, որ ֆրանսիական երգիծական պարբերականի ղեկավարությունը չէր պահպանում հանդուրժողականության, հարգանքի և արժանապատվության նորմերը...

Ավելի հստակ է դառնում, որ Ֆրանսիայում ահաբեկչական գործողությունների բանալին պետք է գտնել նույն տեղում, որտեղ գտնվում է անցած տարվա դեկտեմբերին Պակիստանում ահաբեկչության բանակին: Վերջինս սկսել էր վարել Միացյալ Նահանգներից բավական ինքնուրույն քաղաքականություն, զարգանում էր համագործակցությունը ոչ միայն Իրանի և Չինաստանի հետ: Պեկինը Մոսկվայի հետ միասին նախատեսում էր էներգակիրների մեծ համակարգ կառուցել` Հնդկական օվկիանոսից Միջին Ասիա: Այս ծրագիրը, թերևս, անորոշ ժամանակով կասեցվեց, երբ Աֆղանստանից ներթափանցած թալիբներն ահաբեկչություն իրականացրեցին պակիստանյան դպրոցներից մեկում:

Վերջերս Ֆրանսիայում մեծանում էր դժգոհությունը հակառուսական սանկցիաներից, և Ֆրանսուա Օլանդն արդեն պատրաստ էր գնալ զիջումների և առճակատվել Գերմանիայի վարչապետ Մերկելի հետ: Ֆրանսիան փորձում էր փրկել դեմքը` Ռուսաստանին «Մինստրալների» վաճառքը կասեցնելու և դարավոր բարեկամությունը կասկածի տակ դնելու համար, և շուտով Եվրամիության ղեկավար մարմիններում պետք է բարձրացներ սանկցիաների վերացման մասին հարցը: Եվ այն, ինչ տեղի ունեցավ, պատիժ էր Ատլանտյան օվկիանոսի այն ափից:

Նման դեպքերից հետո ամերիկյան լրատվամիջոցների նման գնահատականներն ավելի սարկազմ ու վիրավորանք են պարունակում, քան թե նույն ֆրանսիական դժբախտ ամսագրի շարժանկարները: Ինչ հանդուրժողականության և հարգանքի մասին կարող է խոսել այն երկրի մի պարբերական, որտեղ ոստիկանը կարող է խեղդել կասկածյալին կամ սխալվելով դռնով կոտորել ամբողջ ընտանիք ու մնալ անպատիժ: 2014 թվականին ամերիկյան մի քանի քաղաքներում տեղի ունեցած դեպքերն ու դրանց հասարակական արձագանքը դրա վառ ապացույցն են: Պարզապես Օբամայի վարչակազմը փորձում է ճոճել եվրոպական անվտանգության նավակը` այն էլ միջկրոնական բախումների տեսքով, հենց իր անվտանգությունն ապահովելու նպատակով:

 

Բագրատ Մովսիսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին