Ֆրանսիայի իշխանությունները երկրի բնակչության համար հատուկ յուրօրինակ ուղեցույց-ձեռնարկ են թողարկել: Այն ցույց է տալիս, թե ինչպես է պետք վարվել ահաբեկչական գործողության կենտրոնում հայտնվելու դեպքում և անվնաս մնալ: Այս մասին հայտնում է Корреспондент-ը` հղում անելով տեղի լրատվամիջոցներին:
Ուղեցույցում քաղաքացիներին տրվող խորհուրդները ներկայացված են նկարների տեսքով: Հատկանշական է այն փաստը, որ նկարներն արդեն հրապարակվել են համացանցում: Երկրի իշխանությունները նախատեսվում են դրանք պաստառների տեսքով փակցնել հասարակական վայրերում, մասնավորապես` կայարաններում:
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսին հայտարարել է, որ երկրում դեռ առկա է ահաբեկչության սպառնալիք, հետևաբար՝ պետք է սովորել ապրել այդ պայմաններում: