Ֆրանսիայում եռօրյա սուգ է հայտարարվել ի հիշատակ Փարիզում ուրբաթ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի: Նման որոշում է ընդունել երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը։
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով Փարիզում երեկ տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով մահացել է առնվազն 158 մարդ: Ֆրանսիայում ամբողջ երկրի տարածքում ուժի մեջ է մտել արտակարգ դրության ռեժիմը: Երկիրը փակել է սահմանները և զորքեր է դուրս բերել փողոցներ: Հավելենք, որ «Իսլամական պետությունը» ստանձնել է Փարիզի ահաբեկչությունների պատասխանատվությունը: «Սա վենդետա է Սիրիայի համար. Սա Փարիզի սեպտեմբերի 11 է»,- նշվում է հայտարարություն մեջ: