▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրանսիայում հիմա շատերի մոտ կա ցանկություն գալ Հայաստան. դեսպանը՝ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:
Վարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունների մակարդակը և ընդգծել, որ երկու երկրների կառավարությունների խնդիրն է ոչ միայն ամրապնդել, այլ նաև նորովի զարգացնել դրանք: «Վստահ եմ, որ այդ ցանկությունը երկուստեք է: Մեծ ակնկալիքներով սպասում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցին ու պատասխանատվությամբ նախապատրաստվում աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

Դեսպանը նշել է, որ մեր երկրում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները թույլ են տալիս նորովի վերաբերվել հայ-ֆրանսիական հարաբերություններին: «Ֆրանսիայյում մեծ ուշադրությամբ էին հետևում Հայաստանի իրադարձություններին և այժմ շատերի մոտ կա ցանկություն գալ այստեղ: Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև փոխգործակցությունը հաջողությամբ կշարունակի զարգանալ, քանի որ Ձեր նախաձեռնած հեղափոխության արժեքները համապատասխանում են այն արժեքներին, որոնք որդեգրում է կազմակերպությունը»,- ասել է դեսպանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Ժոնաթան Լաքոտն ընդգծել է, որ Ֆրանսիայի նախագահը պատրաստակամ է ընդառաջ գնալ Հայաստանին ու նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ էապես կարևորելով տնտեսական փոխգործակցության զարգացումն ու խորացումը: Դեսպանը շեշտել է, որ Ֆրանսիան այսօր առավել քան երբևէ Հայաստանի կողքին է՝ ՀՀ նոր կառավարության նախաձեռնած բարեփոխումներին աջակցելու նպատակով:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:  

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է նաև Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: ...Վարչապետը կարևորել է Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության շարունակական զարգացումը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունն այդ հարցում ունի մեծ սպասելիքներ ու ակնկալիքներ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել չինական կողմին մեր երկրին ցուցաբերվող ֆինանսական և տեխնիկական օժանդակության համար և հույս հայտնել, որ այն կկրի շարունակական բնույթ:

 

 

 

 

 

 

 

 

Իր հերթին, Թիան Էրլունը նշել է, որ Չինաստանը ևս պատրաստ է ջանքեր գործադրել ընդլայնելու, խորացնելու և նոր մակարդակի բարձրացնելու երկկողմ փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով, այդ թվում քաղաքական և տնտեսական: Դեսպանը հավելել է, որ եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները լավ հնարավորություններ են տալիս խթանելու տնտեսական փոխգործակցությունը և նշել, որ այդ նպատակով անհրաժեշտ է շարունակել ինտենսիվ աշխատանքները, այդ թվում՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում: Դեսպանը հավելել է, որ ընթացիկ տարվա ընթացքում արդեն իսկ երկու երկրների միջև արձանագրվել է առևտրաշրջանառության ծավալների 41 տոկոսի աճ և հեռանկարային համարել կապերի զարգացումը արդյունաբերության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Միաժամանակ, Թիան Էրլունն ընդգծել է, որ հաջողությամբ ընթացքի մեջ են Երևանում չինական դպրոցի կառուցման աշխատանքները, իսկ աշնանը մեր երկրին կհատկացվի շուրջ 200 շտապ օգնության նոր ավտոմեքենաներ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: 

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է նաև աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը՝ Էլժբիետա Պենդերեցկային:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին