▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գաբին՝ իր և Կադիրովի նույնանման լուսանկարի ու երկրպագուներին սպասվող անակնկալի մասին

Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Գաբի Գալոյանը Instagram-ի իր էջում օրեր առաջ իր եւ Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովի լուսանկարների կոլաժ էր հրապարակել, որտեղ նրանք երկուսն էլ կրում են նույն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարով վերնաշապիկը: Կապ հաստատեցինք երգչուհու հետ՝ հետաքրքրվելով, թե արդյոք երգչուհու նման քայլը ենթատեքստ ունի՞:

Այս թեմայի շուրջ մեզ հետ զրույցում Գաբին ծիծաղելով նշեց. «Անկեղծ ասած, ինձ այս շապիկը նվիրել է ռուզ դիզայներներից մեկը, եւ երբ տեսա, որ Քադիրովն էլ նույն վերնաշապիկից է կրում, որոշեցի ուղղակի հումորային կարգով կոլաժ անել եւ տեղադրել իմ Instagram-ի էջում: Այնպես որ, իմ նման քայլը ոչ մի քաղաքական քարոզ չի ներկայացնում, իսզբանե չեմ ցանկացել, որ այս քայլս քաղաքականացվեր, հատկապես, որ փորձում եմ հնարավորինս հեռու մնալ քաղաքականությունից, հատկապես այն թեմաներից, ինչը Հայաստանին չի վերաբերվում»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին