▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Խաչատրյանի կալանավորման հարցի քննությունը կշարունակվի վաղը

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը քիչ առաջ լրագրողներին տեղեկացրեց, որ խափանման միջոցի հարցի քննությունը, որը տևեց շուրջ երկուսուկես ժամ՝ հետաձգվեց. այն կշարունակվի վաղը՝ օգոստոսի 30–ին ժամը 13:00–ին։ 

«Բավականին ծավալուն քննություն է ընթանում, կողմերն իրենց փաստարակներն են ներկայացնում»,–ասաց փաստաբանը։

Միջնորդության քննարկմանը մասնակցել է նաև Գագիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38- 179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը):

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին