▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գազի թեմայի հետ կապված որոշում չկա». Նիկոլ Փաշինյան

Արդեն տեղեկացրել ենք, որ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ քննարկումեր են տեղի ունեցել նրա և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև:

 

 

«Ստացվել է այնպես, որ մեր հանդիպումները ՌԴ նախագահի հետ բավականին հաճախ են տեղի ունենում և դա խոսում է մեր հարաբերությունների առանձնահատուկ և ռազմավարական բնույթի մասին»,- նշեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքերով՝ քննարկվել է երկկողմ և բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցերի շատ լայն շրջանակ:

 

 

«Գազի թեմայի հետ կապված որոշում չկա և գազի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն աշխատանքային կարգով: Իհարկե, արձանագրվեց, որ երկկողմ հարաբերությունների համար դա չափազանց զգայուն թեմա է, և այդ զգայունությունը գիտակցում են թե՛ Հայաստանի Հանրապետության կառավարությունում, թե՛ Ռուսաստանի Դաշնությունում, բայց ընդհանուր առմամբ ես լավատես եմ տրամադրված նաև այս թեմայի շուրջ և հույս ունեմ, որ այստեղ նույնպես մեզ համար ցանկալի զարգացումներ կլինեն, կամ առնվազն անցանկալի զարգացումներ չեն լինի»,- եզրափակեց վարչապետի պաշտոնակատարը:

 

 

Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվեց մեծ աղմուկ բարձրացրած «գազային» պայմանագիրը, որն ուներ 2 բաղադրիչ՝ համաձայնագիր «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի վաճառքի ու գործունեության պայմանների մասին, ինչպես նաև համաձայնագիր գազի գների ձևավորման կարգի մասին: Երկրորդ համաձայնագրով ամրագրվեց Հայաստան առաքվող գազի գինը սահմանին՝ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: Սկզբում դա 1000 խորանարդ մետրի դիմաց 190 ԱՄՆ դոլար էր, հետո դարձավ 165, իսկ հետո նվազեց՝ մինչև 150: Սակայն հաշված օրեր անց համաձայնագրի այս հատվածը կդադարի գործել, ուստի, արդեն մի քանի ամիս է, ինչ կողմերը համապատասխան գերատեսչությունների մակարդակով նոր գին են բանակցում:

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանի կատակը՝ Վլադիմիր Պուտինի հետ

Կարդացեք նաև՝Ես հենց նոր մտա տուն՝ Մոսկվայից...Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում պատմել է մոսկովյան այցի մասին

 

Կարդացեք նաև՝ Մոսկվան եւ Երեւանը ՀԱՊԿ գծով պետք է անվտանգության ոլորտում պահպանեն համագործակցությունը.Պուտին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին