▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գևորգ Կոստոնյանի ասուլիսը հա՛մ մեխին, հա՛մ նալին խփելու մաստեր կլաս էր

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Երեկվա ողջ ոգևորությունս՝ կապված ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի վճռական հայտարարության հետ, հօդս ցնդեց նրա այսօրվա ասուլիսից հետո, որը ասուլիս էլ չէր, այլ հա՛մ մեխին, հա՛մ նալին խփելու մաստեր կլասս։

Կոստանյանը մի պահ ասում էր հենց այն, ինչ իրենից ուզում էին լսել, իսկ մյուս միջոցին ասում էր այնպիսի բան, որ կա՛մ չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ, կամ ուղղակիորեն հերքում է իր նապորդ ասածը, կամ էլ տրամաբանական բաց է թողնում։
Մասնավորապես ուզում եմ կենտրոնանալ նրա հայտարարություններից մեկի վրա. ըստ Կոստանյանի, ստացվում է, որ դատը կամ դատերը (այդպես էլ հստակ պատասխան չհնչեց, թե մի գործ է լինելո՞ւ, թե՞ և ռուսներն են դատելու, և մենք) լինելու է Հայաստանում, պատիժը կրելու է Հայաստանում՝ բայց ոչ հայկական ՔՀԿ-ներում, այլ... Ռուսական ռազմաբազայի կալանատանը։

Ես իրավաբան չեմ, բայց որքան ինձ հայտնի է, կալանատներն ու մեկուսարանները նախատեսված չեն ծանր հանցագործությունների համար դատապարտված մարդկանց պատժավայր լինելու համար։ Մասնավորապես զորամասերի կալանատները նախատեսված են կարգապահական տույժի տեսքով 10-15 օրը չգերազանցող կալանք ստացած զինծառայողների մեկուսացման համար, մեկուսարանները նախատեսված են դատաքննական փուլում գտնվող քրգործերով անցնող մեղադրյալների մեկկուսացման համար, իսկ դատավճռով սահմանված պատիժները կրում են արդեն քրեակատարողական ավելի լուրջ հաստատություններում՝ գաղութներում ու բանտերում։ Ռուսերեն՝ колонии и тюрьма...

Հիմա կանհայտ է, որ Պերմյակովին դատելու են ծանրացուցիչ հանգամանքներում իրականացված դաժան սպանության համար, որը ծանր հանցագործություն է ու որի դիմաց կայացված դատավճիռը պարզապես չի կարող սահմանել, որ Պերմյակովին պահեն կալանատանը, այն էլ Ռազմաբազայի, իսկ քանի որ ՀՀ տարածքում չկան ռուսական քրեակատարողական հիմնարկներ, նշանակում է, որ նա պատիժն այնուամենայնիվ կրելու է Ռուսաստանում, ինչին մեր հանրությունն ու անձամբ ես կտրականապես դեմ ենք։
Ուստի, գլխաբոր դատազախզը ոչ միայն պարզություն չմտցրեց այս հարցում, այլև ավելի խճճեց իրավիաճկը ու կարելի է ասել՝ բենզին լցրեց առանց այն էլ բռնկված կրակի վրա։

Գեղամ Ասլամազյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին