▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերագույն հոգևոր խորհուրդն ընդունելի չի համարում Արամ արք․ Աթեշյանի դրսևորած կեցվածքը

azatutyun.am-ը գրում է. Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի արտահայտած կեցվածքը Գերագույն հոգևոր խորհուրդն ընդունելի չի համարում:

Հիշեցնենք՝ հունիսի սկզբին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո արքեպիսկոպոս Աթեշյանը նամակ էր հղել Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ հայտնելով, թե «վշտացած է Բունդեսթագում բանաձևի ընդունման կապակցությամբ», և Թուրքիայի հայ համայնքի անունից ափսոսանք էր հայտնել գերմանացի օրենսդիրների որոշման համար:

Նամակը զայրույթ էր առաջացրել ինչպես Թուրքիայի հայերի շրջանում, այնպես էլ Հայաստանում, որտեղ շուրջ երեք տասնյակ պատգամավորներ նրա այցի դեմ ստորագրահավաք էին նախաձեռնել:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին