▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերությունից վերադարձած, ապա ՀՀ-ում կալանավորված Ռոբերտ Նալբանդյանն ազատ է արձակվել

Ադրբեջանում գերությունից վերադարձած, ապա Հայաստանում կալանավորված Ռոբերտ Նալբանդյանն ազատ է արձակվել։

/filemanager/uploads/2022/01/week-1/timthumb.jpg

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Գերիների գործով» մեր առաջին վստահորդը՝ Ռոբերտ Նալբանդյանը, այսօր վերադարձավ ազատության: Նա 52 օր կալանված էր. նախ՝ ադրբեջանական, ապա՝ հայկական զնդաններում։ Հիմա նա կվերադառնա իր 3 անչափահաս զավակների մոտ ու կփորձի բուժել դեռ ադրբեջանում ստացած մարմնական վնասվածքները։

Տարոսը՝ մյուս տղաներին։ Կրկնեմ, թշնամական գերության մեջ նրանց անցած տառապանքը պետք է ինքնին բացառեր կալանքը Հայաստանում»,- նշել է Մելիքյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին