▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղարքունիքում 16–ամյա աղջիկը հայտնել է`ամուսինն ու տեգրը ցանկացել են բռնաբարել իրեն, սկեսրայրը` ստիպել պոռնոգրաֆիկ ֆիլմեր դիտել

Shamshyan.com-ը գրում է. Երեկ ՝ դեկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Նշված մարզի գյուղերից մեկի 16-ամյա բնակչուհի Կ.Լ.-ն իրենց տարածքի Ոստիկանություն հայտել է որ գյուղի իրենց տանը ամուսնու եղբայրը՝ 28-ամյա Գ. Ն.-ն ոգելից խմիչքի ազդեցության տակ իրեն ծեծի է ենթարկել, մազերից քաշելով՝ մտցրել է ննջասենյակ, գցել անկողնու վրա ու ցանկացել բռնի ուժով սեռական հարաբերություն ունենալ իր հետ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ինքը սկսել է բղավել և բղավոցները լսելով՝ ննջասենյակ է մտել ամուսինը՝ 24-ամյա Գ. Ն.-ն, ով կնոջն ասել է, որ նա պետք է կատարի եղբոր ասածները ու երբ ինքը ընդիմացել է, ամուսինը նույնպես մի քանի անգամ հարվածել է իրեն և քաշել մազերը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բարեբախտաբար, 16-ամյա աղջկա ամուսինն ու ամուսնու եղբայրը չեն կարողացել իրենց անասնական կրքին հագուրդ տալ, աղջիկը մեծ դժվարությամբ փախել է տանից: Աղջիկը հետաքննությանը հայտնել է նաև, որ ամուսնու հայրը՝ 51-ամյա Գ.Ն.-ն, իրենց տանը պարբերաբար իրեն ստիպել է իր հետ միասին պոռնոգրաֆիկ դֆիլմեր դիտել: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին