▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղարքունիքում 21-ամյա պայմանագրային զինծառայողի մեքենան վթարի է ենթարկվել. կա 1 զոհ. 4 վիրավորներից 2-ը երեխաներ են

Այսօր՝ նոյեմբերի 179-ին, խոշորր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 03։40-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Գուրգեն Զաքարյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 MD 171 համարանիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Դրախտիկ-Ծովագյուղ ավտոճաապարհի 6-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում։

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդ Գ. Զաքարյանը, նրա ուղևորներ՝ 27-ամյա Դավիթ Կիրակոսյանը, 15-ամյա Ռոբերտ Տոնոյանը, 16-ամյա Մելսիկ Նադարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն, իսկ 23-ամյա Արսեն Կարապետյանը տեղում մահացել է։

 

 

 

 

 

 

 

 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գ. Զաքարյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին