▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գիշերային այցելուն» հայտնաբերվեց․ ոստիկանության բացահայտումը

Օգոստոսի 26-ին, ժամը 22.45-ին, ոստիկանություն է զանգահարել Գուգարք գյուղի 60-ամյա մի բնակչուհի եւ խնդրել, որ ոստիկան մոտենա:

Ոստիկանության Գուգարքի բաժնից մեկնած օպերատիվ խմբին հաղորդում են տվել, որ անհայտ անձը շուրջ մեկ շաբաթ է՝ ուշ երեկոյան եւ գիշերային ժամերին գալիս է իրենց տնամերձ հողամաս եւ լույս գցում տան ու հողամասի վրա:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «գիշերային այցելուն» համագյուղացի 29-ամյա մի տղամարդ է: Նա հրավիրվել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն, որ մոտ չորս օր առաջ երեկոյան առաջին հարկի պատուհանը բացել ու մտել է որպես պահեստարան շահագործվող շինություն եւ փորձել գողանալ աշխատանքային գործիքներ գողանալ, սակայն իր կամքից անկախ՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Պարզվել է նաեւ, որ նա փետրվարին համագյուղացու հետ շինարարական աշխատանքներ կատարելիս, նրա տանը կից չցանկապատված տարածքից գործիքներ է գողացել:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին