▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիշերային ժամին հրավառություն կատարելու համար Ծառուկյանը կտուգանվի

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդու հարսանեկան խնջույքի ավարտից հետո գիշերային ժամին հրավառություն կատարելու համար Գ. Ծառուկյանը կտուգանվի։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել են, որ ապրիլի 11-ին Կոտայքի մարզի «Փարավոն» ռեստորանային համալիրում իրականացվել է հրավառություն՝ չպահպանելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 180-րդ հոդվածի պահանջները։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում կայացել է Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի հարսանյաց խնջույքը, ինչին հաջորդել է շուրջ 40 րոպե տևողությամբ հրավառություն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին