▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիշերը զինվորներին վրաերթի ենթարկող վարորդը հայտնաբերվել է

Ապրիլի 15-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս-Մայակովսկի գյուղամիջյան ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5 քաղաքացու: Վարորդը դեպքի վայրից փախուստի էր դիմել։

Վրաերթի հետևանքով քաղաքացիներից երկուսը՝ 28-ամյա Լևոն Մկրտումյանն ու 32-ամյա Արամ Բադալյանը, տեղում մահացել են, իսկ երեքը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։

/filemanager/uploads/2019/08/week-5/vraert.jpg

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը, ժամը 04.30-ին, «Մերսեդեսի» 33-ամյա վարորդն ու նրա ուղևորը հայտնաբերվել ու, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։

Կատարվում է նախքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Կարդացեք նաև՝ Արամուսում վարորդը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել ՀՀ ՊՆ 6 ծառայողի. 2-ը տեղում մահացել են, 4-ը՝ տեղափոխվել հիվանդանոց

ՊՆ-ն ներկայացրել է Արամուսում վրաերթից մահացած 2 զինծառայողների անունները. վիրավորներից մեկի վիճակը ծանր է

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին