▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիշերվա ընթացքում Խորենացի, Տիգրան Մեծ, Նար-Դոս փողոցներից բերման է ենթարկվել 136 անձ

Այս գիշերվա ընթացքում խորենացի փողոցից եւ հարակից տարածքներից ոստիկանական բաժանմունք բերման է ենթարկվել 136 անձ: ՀՀ ոստիկանությունից  հայտնում են, որ նրանք բոլորն այս պահին ոստիկանական տարբեր բաժանմունքներում են:

Վաղ առավոտյան ժամը 4-ի սահմաններում, ոստիկանությունը սկսել է մաքրել Խորենացի փողոցը ցուցարարներից: Հաշվված րոպեների ընթացքում մի քանի տասնյակ անձինք բերման են ենթարկվել: Քաղաքացիներից մի քանիսի նկատմամբ ուժ է կիրառվել, տուժել են նաեւ լրագրողներ: Բերման ենթարկվել նաեւ ցուցարարներ Տիգրան Մեծի պողոտայից, Նար-Դոսի փողոցից։

Հիշեցնենք, որ  այսօր հինգերորդ  օրն  է, ինչ «Սասնա ծռեր» խումբը զինված ներխուժել է Երևանում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և այնտեղ պատանդ է պահում գտնվող ոստիկաններին: Բանակցությունների արդյունքում պատանդներից 5-ն ազատ են արձակվել: Պատանդ են մնացել 4 ոստիկան, այդ թվում՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: Խմբի և ոստիկանության միջև հուլիսի 17-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, վիրավորվել են ևս չորս ոստիկան և զինված խմբի մեկ անդամ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին