▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիտության ոլորտում լինելու է աշխատավարձերի բարձրացում

Այսօր՝ ապրիլի 8-ին, կառավարության նիստի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ գիտության ոլորտում ասպիրանտից սկսած մինչև ինստիտուտի ղեկավար, բոլոր մակարդակներում աշխատավարձերի բարձրացում է լինելու․

«Աստիճանական բազային աշխատավարձի վերանայման նախագիծ է մշակվում, որով 2022 թվականից մինչև 2025 թվականն էականորեն փոխվելու են բազային աշխատավարձերի դրույքները»,- ասել է Ավինյանը:

Նրա խոսքով՝ բոլոր մակարդակներում վերանայվելու են աշխատավարձերը, որովհետև համեմատած մյուս ոլորտների հետ՝ գիտությունը գրավչություն չունի։

«Եվ եթե մենք նայենք ընդհանուր, թե ովքեր են գիտությամբ զբաղվում, կտեսնենք, որ գիտությամբ զբաղվող անձանց միջին տարիքը շատ բարձր է։ Եվ, ընդհանուր առմամբ, այդ երիտասարդացման գործընթացը տեղի չի ունենում գիտության մեջ»,- նշել է փոխվարչապետը՝ ավելացնելով, որ աշխատավարձերի վերանայման արդյունքում կարողանալու են գրավչությունը մեծացնել, ավելի շատ երիտասարդներ են գնալու դեպի գիտություն։ 

Արդյուքնում, կառավարությունը ընդունել է որոշում, որով գիտության ֆինանսավորումն ավելացվել է 2,78 մլրդ դրամով:

 

Կառավարության նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու սկզբնաղբյուրներից վերահրապարակված նյութերը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին