▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գլխի հրազենային վիրավորում ստացած զինծառայողին վիրահատել են. վիճակը ծայրահեղ ծանր է

Armtimes.com-ը գրում է. Հունվարի 16-ին ԼՂՀ-ում կրտսեր սերժանտի կողմից վիրավորված ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանը հունվարի 28-ին ենթարկվել է վիրահատության: Նրա մոտ գլխուղեղի հեմատոմա (արյան զեղում) է հայտնաբերվել, որն էլ բժշկական միջամտության արդյունքում շտապ հեռացվել է:

«Գուրգենի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, միացված է արհեստական շնչառական ապարատին: Ինչպես արդեն գիտեք, զինծառայողի մոտ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ կան, ուղղակի ապարատներով պահում ենք: Եթե չվիրահատեինք, ամենաուշը 1 ժամից կմահանար»,- ասաց Երեւանի կենտրոնական զինվորական հոսպիտալի պետի տեղակալ Արտաշես Խաչատրյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին