▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գորիս-Կապան ճանապարհին մաքսատուրքերի գանձման արդյունքում Ադրբեջանի պետբյուջե է փոխանցվել մոտ 1,18 մլն դոլար

Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող հատվածում մաքսատուրքերի գանձման արդյունքում այդ երկրի պետբյուջե է փոխանցվել շուրջ 2 միլիոն մանաթ կամ մոտ 1,18 միլիոն դոլար։

Այս մասին հայտնել է Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի նախագահ Սաֆար Մեհթիևը։

«Մաքսային պետական կոմիտեի համապատասխան անցակետը ստեղծվել է մոտ երկու ամիս առաջ։ Օտարերկրյա ավտոմոբիլները և քաղաքացիները գրանցում են անցնում և մաքսատուրքեր վճարելով Ադրբեջան մուտք գործում ճիշտ նույն ձևով, ինչպես Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը հատելիս մյուս հսկիչ-սահմանային անցակետերում», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Մեհթիևը,-հաղորդում է azatutyun.am-ը։

Այն կապակցությամբ, թե կձեռնարկի արդյոք հակառակ՝ հայկական կողմը նույնպիսի քայլեր, ադրբեջանցի պաշտոնյան դժվարացել է որևէ բան ասել։ «Իրենք են որոշելու՝ ինչ են անելու, երբ մեր մեքենաները մուտք գործեն հակառակ կողմ», - նշել է Սաֆար Մեհթիևը։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին