▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գորիս-Կապան մայրուղին ռուսներն են տվել Ադրբեջանին»․Գագիկ Մելքոնյան

«Ադրբեջանը ո՞ր գյուղերն է պահանջում»,- ԱԺ-ում դիմելով ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանին՝ հարցրեց լրագրողներից մեկը: Պատգամավորը, հղում կատարելով վարչապետի երեկվա ասուլիսին, ասաց․ «Փաշինյանը նշեց, որ էն գյուղերը, որոնք իրանք ուզում են, մեր քարտեզի վրա չկան, եթե մեր տարածքում չեն, ուրեմն մերը չեն»։ Հարցին, իսկ եթե այդ գյուղերը մեր տարածքում չեն, ապա ինչո՞ւ է Ադրբեջանը Հայաստանից պահանջում, պատասխանեց․ «Քննարկում ա գնում, երբ քննարկումներն ավարտվեն, ամեն ինչ կասենք, շատ եք վռազում։ Ոսկեպարի ճանապարհի մի հատված մնում է իրենց տարածքի մեջ։ Հիմա մենք ունենք Արծվաշենը։ Ներկայումս դա մերն է, որն իրենց տարածքում է։ Հիմա պիտի քննարկենք, թե Արծվաշենը ո՞ր տարածքի հետ պիտի փոխվի։ Նույնն էլ Տիգրանաշենն է»։
Լրագրողի հարցին, թե Գորիս-Կապան մայրուղին ինչո՞ւ Հայաստանը հանձնեց, Մելքոնյանն ասաց․ «Ռուսներն են տվել։ Եթե լավ հիշում ես, այդ տարածքում ռուսական զորքն ադրբեջանական զորքի հետ պահում էր այդ սահմանը։ Մի օր էլ փակեց ու հանձնեց Ադրբեջանին, ոնց Լաչինի միջանցքը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին