▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գթասրտության փոխարեն՝ չարություն,... Ամո՜թ է, սթափվե՛ք

Սա ինչ չարություն է, ինչ ոխակալություն է... Այս ինչ որդ է մտել շատերի էության մեջ ու կրծում է...
Ու ցավալին, անգամ զզվելին այն է, որ մի խումբ կանայք են հրճվել ու անամոթության ցուցահանդես սարքել... Վթարվել է նշանավոր երգչուհին, կինը, մարդը, ՄԱՅՐԸ, որին տանը երկու երեխա է սպասում... Ու գթասրտության փոխարեն՝ չարություն, նախանձ, անասունին վայել հրճվանք... ԱՄՈ՜Թ է... Հայ բժիշկը պատերազմի դաշտում վիրահատել է իր տունն ավերած թուրքին... 
Ուշքի եկեք...
Շուշան Պետրոսյանի երգը մեր ազատամարտիկներին ռազմի դաշտ է տարել, այսօր Սփյուռքում հազարավորներին հայ է պահում... Դուք չեք տեսել, ես եմ ականատես եղել՝ տեսնելով դահլիճում լացող հարյուրավոր հայ աղջիկների ու պատանիների, որոնք հայերեն չէին խոսում, բայց ,,Ես մի զարկն եմ,, էին երգում...
Սթափվե՛ք...

 

Լևոն Մութաֆյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին