▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում 11 ամսական երեխայի սպանության մեջ մեղադրվող մայրը կալանավորվեց

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորել է Գյումրիում 1-ամյա երեխային սպանելու մեջ մեղադրվող 20-ամյա մորը: Դատարանն այսպիսով բավարարել է նախաքննական մարմինի միջնորդությունը:

Օգոստոսի 31-ին Գյումրիի Բուլվարային թաղամասի աղբանոցում 11 ամսական աղջիկ երեխայի դի է հայտնաբերվել: Ժամը 19։00-ի սահմաններում Գյումրիի Շիրակացու փողոցում ոստիկանները հայտնաբերել են երեխայի մորը և նրան բերման ենթարկել ոստիկանության Մուշի բաժին: ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն կատարելու կամ դրա կատարման կասկածանքով) հարուցվել է քրեական գործ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին