Գյումրու ժողովուրդը ցույց տվեց իր միասնականությունն ու վճռականությունը ոճրագործին ՀՀ իրավապահներին հանձնելու, գործը ՀՀ իրավապահ մարմինների կողմից քննելու եւ ՀՀ օրենքներով դատապարտելու հարցում: Մեծաքանակ ոստիկանները թեեւ փորձում էին արգելել ակցիայի մասնակիցների երթը դեպի ռուսական ռազմաբազա՝ 2 տեղերում պատնեշ կազմելով, բայց ժողովուրդը ճեղքեց այդ պատնեշները. առանձին հրմշտոցներ եղան, բայց ի պատիվ ժողովրդի եւ, ինչու չէ, ոստիկանների, ամեն ինչ հարթ ընթացավ, տուժածներ, բերման ենթարկվածներ եւ այլն, չեղան...
Գյումրեցի ժողովուրդը պահանջ ներկայացրեց ՀՀ դատախազությանը եւ սպասում է այդ պահանջի կատարմանը, նաեւ վճռական է շարունակել պայքարը՝ հանուն մեր պետության ու ժողովրդի արժանապատվության....