Aravot.am-ը գրում է, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանում տհաճ հոտ է տարածվել, նեխել է ուշացած ուղեբեռը. դեկտեմբերի 28-ին Մոսկվայից Գյումրի ժամանողների ուղեբեռը տեղ չէր հասել, որն էլ դարձել էր թունդ վիճաբանության, ծեծկռտուքի, ընդհուպ մինչեւ օդանավակայանի ապակիներից մեկը կոտրելու առիթ: Խոսքը 1 տոննա ուղեբեռի մասին էր:
Ուղեւորափոխադրումն իրականացնող ռուսական «Ուրալավիա» ընկերության առաջին իսկ չվերթով, հունվարի 3-ին, այն հասցվել է Գյումրի, սակայն, ըստ բեռի տերերի, ուղեբեռը նեխել է եւ այնպիսի մի հոտ է ընկել Շիրակ օդանավակայանում, որ շնչել չի լինում: