▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հաջորդ շաբաթ կորոնավիրուսով վարակվածների թիվը կավելանա». Անահիտ Ավանեսյան

«Վերջին օրերին ունենք հիվանդացության աճ, երեկվա դրությամբ 2922 հետազոտությունից ունենք 491 դրական դեպք, ինչը հետազոտվածների 16 տոկոսն է: Պիտի վերադառնանք դիմակների և կանխարգելիչ այլ միջոցառումների խիստ պահպանմանը»,- Կառավարության նիստի մեկնարկին, ներկայացնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Վերսկսում ենք երկու հիվանդանոցների ծավալման աշխատանքները. ունենք 865 մահճակալ, զբաղված է 808-ը, հընթացս կավելացնենք թիվը»: Նրա խոսքով՝ պատվաստանյութերի ձեռքբերման աշխատանքներն ընթանում են, հույս հայտնելով, որ գարնան ընթացքում կլինի առաջին խմբաքանակը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին