pastinfo.am-ը գրում է. ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի փաստաբան Կարեն Սարդարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել` բողոքարկելով իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի որոշումը:
Հակոբ Հակոբյանը կալանավորվել է փետրվարի 4-ին` ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու, հարկերից խուսափելու և դրա արդյունքում պետությանը խոշոր կամ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու մեղադրանքով:
Հակոբ Հակոբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել և չի ընդունում: «Մենք մեղադրանքի հետ ուղղակի համաձայն չենք»,- նշեց փաստաբանը` միաժամանակ սակայն, տեղեկացնելով, որ այդուհանդերձ առաջադրված մեղադրանքն իրենք չեն բողոքարկել:
Բացի այդ, Կարեն Սարդարյանը նաև հայտնեց, որ Հակոբ Հակոբյանը մեղադրանքը չի ընդունում, բայց «պատրաստ է առաջադրված 7 դրվագներից 5-ով փոխհատուցումը տալ, թեև իրեն մեղավոր չի ճանաչում»:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում
Հիշեցնենք, որ ձերբակալությունից ժամեր առաջ նա եղել է Asekose.am-ի Բացարձակ Արժեք հաղորդման հյուրը: