armlur.am-ը գրում է. Քիչ առաջ տեղեկություններ հասան, որ նախկին պատգամավոր, վերջերս կալանավորված Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Տեղեկացնենք, որ նա այս պահին գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
Պատգամավորի հարազատներն այս պահին գտնվում են նշված ՔԿ հիմնարկի մոտ և սպասում են, թե երբ պետք է Հ. Հակոբյանին բուժօգնություն ցուցաբերվի: Մեր տեղեկություններով` նրան հրաժարվում են օգնել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում
Հիշեցնենք, որ գործարարը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով:
Քննչական մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, նրա նկատմամբ կիրառի երկամսյա կալանք:
Ձերբակալությունից ժամեր առաջ նա եղել է Asekose.am-ի Բացարձակ Արժեք հաղորդման հյուրը: