▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համացանցում մարդկանց բերանը փակելու տեխնոլոգիա

Դիցուք, կա ինչ-որ թրենդ, որի շուրջ կա հավաքված մի խումբ մարդ և այդ թրենդը պետք է լինի միակը մեդիադաշում:

Պարզ է, որ կլինեն մարդիկ, ով այդ թրենդին կարող են դեմ արտահայտվել: Դրա համար ամենառաջնային նպատակը այդ մարդկանց հայտնաբերելն է , լոկալիզացնելն է և նեյտրալիզացնելը:

Դրա համար խմբի մասնկիցները, երբ հայտնբերում են այդպիսի մարդկանց միանգամից զանգվածային հարձակում են գործում այդ մարդու բլոգի կամ ֆեյսբուքյան հաշվի վրա` հայոհոյում են, աշխարհի անեծքներն են թափում, վերագրում են այդ մարդուն այնպիսի մեղեքերի ու մեղադրանքների շարան (ծախված, դավաճան, ստոր, քստմնելի, լածիրակ, բաշիբոզուկ և այլն), որ եթե կարծիք արտահայտողը մի փոքր փխրուն հոգևվիճակ ունի, ընդմիշտ հրաժարվում է կարծիք արտահայտել` ապագայում այդ ոհմակի հետ չառնչվելու համար:

Զանգվածային հարձակման մյուս նպատակը այն է, որ եթե կարծիք արտահայտող մարդը ունի համակիրներ, ցույց տալ այդ համակիրներին, ինչ կլինի, եթե իրենք համարձակվեն իրենց աջակցությունն արտահայտել կամ կիսել այդ կարծիքը:
Դե կողքից մարդ նայում է, մտածում է , բա ինձ պետք ա հիմա էլ ես գլուխ դնեմ, իմ վրա հարձակվեն:

Արդյունքում, օրինակ , եթե կա հարյուր մարդ, որից իննսունը չեն կիսում ագրեսիվ խմբի կարծիքը , բայց լուռ է մնում, ապա այդ տաս հոգանոց խմբի կարծիքը արդեն ներկայացվում է որպես գերիշխող:

Իտոգում, իրականությունը միանգամից խեղվում է և ագրեսիվ խումբը, հաղթանակած դուրս գալով անցնում է մոյւս առաջադրանքի կատարման:   

 

 

Տիգրան Քոչարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին