ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ Civilnet-ին ծավալուն հարցազրույց էր տվել, որի ընթացքում անդրադարձել է պատերազմին վերաբերող մի շարք հարցերի:

|
Այժմ համացանցում տարածվում է հարցազրույցից մի հատված, որտեղ Գրիգորյանը հայտարարում է, թե «պատերազմի 4-րդ օրը ԱԽ նիստում ոչ ոք չի առաջարկել դադարեցնել պատերազմը»: «Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը խոսեց ռազմական իրավիճակի մասին և խոսեց մի քանի թեմաների շուրջ: Օրինակ՝ խոսեց F-16-երի թեմայով եւ F-16-երի խնդիրների մասին, խոսեց Թուրքիայից Ադրբեջանին «Բայրաքթար» ԱԹՍ-ներ մատակարարելու մասին, խոսեց հայկական կողմից «Սմերչ» համակարգերի հաջող օգտագործման մասին, խոսեց Ջաբրայիլում շատ փոքր հաջողությունների մասին: Նա նաև ասաց, որ ռազմաճակատում ռազմական իրավիճակի որևէ փոփոխություններ չկան, և բանակը կշարունակի կատարել իր առջև դրված խնդիրները: Այսինքն՝ պատերազմի ընթացքի մասին զեկույցը ոչ մի կերպ չի համապատասխանում այն ասվածին, որ չորրորդ օրը պատերազմը դադարեցնելու առաջարկներ են եղել: Չի արտահայտվել ոչ մի միտք, որը երկիմաստ նշանակություն ունենար, օրինակ՝ այն մասին, որ պատերազմը պետք է դադարեցվի: Հիշեցնենք, սակայն, պատերազմից հետո Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել էր, որ պատերազմի չորրորդ օրը կոչ է արել միջոցներ ձեռնարկել և դադարեցնել պատերազմը: |


