«Հրապարակ» թերթը գրում է. «Չորս տարի սպասված համաներումը հնարավոր է սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնի առիթով էլ չհայտարարվի, եւ այն ձգվի եւս մի քանի ամիս՝ մինչեւ տարեվերջ:
ԱԺ ընտրություններից հետո եւ մայիսյան տոների առիթով սպասում կար, որ Սերժ Սարգսյանը համաներման ակտ կստորագրի, եւ այդկերպ կփոխհատուցվի նաեւ այն քրեական հեղինակությունների վաստակը, որոնք ընտրություններում ակտիվ դեր խաղացին եւ որոնք սպասում են, որ համաներմամբ իրենց ընկերները կազատվեն բանտերից։ Սակայն դա տեղի չունեցավ:
Տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ժամկետի ավարտից մի քանի ամիս առաջ կկազմակերպի սպասված համաներումը, սակայն «Սասնա ծռեր» խմբի որեւէ անդամ ազատ չի արձակվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում