▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրային հեռուստաընկերությունն Արցախը «հանձնել է» Ադրբեջանին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Քիչ առաջ նայում էի մանկական եվրատեսիլի Հայաստանի մասնակցի փորձը: Հրաշալի երեխա է՝ արտիստիկ, տաղանդավոր: Բայց այս մասին չէ, որ ցանկանում եմ խոսել:

Աչքիցս չվրիպեց մի կարևոր բան: Մեր երգի բեմադրության ընթացքում էկրանին մոլորակն է՝ մայրցամաքներով, երկրներով ու սրտիկներով: Ու ի՞նչ: Ուշադրություն դարձրե՛ք նկարին: Պարզ երևում է, որ Արցախը Հայաստան չէ: Ավելին՝ առանձին միավոր էլ չէ: Այլ Ադրբեջանի մաս:

Վստահ եմ, որ Հանրայինի պատասխանատուները կսկսեն նորից խուսանավել, թե սա մանկական մրցույթ է՝ հեռու քաղաքականությունից, բլա, բլա, բլա...

Ուրեմն լսե՛ք, հարգելի՛ «խաղաղասերներ»: Ինձ մեղմ ասած միևնույնն է ձեր կարծիքը, ձեր շոուն, ձեր մսխած գումարների չափը: Ինչ ուտում եք, ձեզ հալալ լինի:

Բայց ես՝ որպես ՀՀ քաղաքացի, մարդ, ում ընտանիքի անդամներն անցել են Արցախյան գոյամարտով, ով ինքնակամ մեկնել է Արցախ զինծառայության, ու ընդհանրապես, ում համար «Արցախը ՀԱՅԱՍՏԱՆ Է և ՎԵՐՋ», պահանջում եմ: Շտկում եք այս սխալը հնարավորինս արագ: Կուզեք շոու փոխեք: Կուզեք ձեր քաղաքացիությունը փոխեք: Ինչ կուզեք արեք: Բայց կա՛մ քարտեզի վրա Արցախը Հայաստան է, կա՛մ էդ քարտեզը չի հայտնվում մեր շոույում: Պա՞րզ է:

Եթե դուք այդքան կամքից թույլ եք, որ ինչ-որ «ճ» կլասի «փարթիի» համար կարող եք թքած ունենալ մեր պատմության ու ցավի վրա, մենք էդպիսին չենք: Սա որպես նախաբան: Մնացած քայլերը, ձեր ցուցաբերած ակտիվությամբ պայմանավորված, կհետևեն:

ՀԳ. Միկա ջան, տաղանդավո՛ր ու համով բալիկ, եթե դու այս գրառումը կկարդաս, ապա իմացա՛ծ եղիր, դու էս ամենի հետ կապ չունես: Քեզ մեծագույն հաջողություններ ու վերելքներ: Մենք քեզ հետ ենք:

ՀՀԳ. Սա էլ տեսանյութը

 


Յաշա Սոլոմոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին