▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հանրային լողափ եմ այցելել, դուռը բացել եմ, բռնակը մնացել է ձեռքումս». Փաշինյան

«ՀՀ-ում բավականին երկար ժամանակ գործում են հանրային լողափեր: Տրամաբանությունը հետևյալն է, որ էդտեղ ամեն ինչ անվճար է: Օրինակ ես փորձել եմ բացել դուռ, բռնակը մնացել է ձեռքումս, սանիտարական վատ վիճակ է, կոտրված նստարաններ են, աղբ, էլ չասեմ սանհանգույցի վիճակի մասին»,- Կառավարության նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ մրցույթով պետք է հանրային լողափեր ստեղծել ու տալ կառավարման: «Մարդը մտնում է Սևանի տարածք, գալիս, ասում են՝ 10 հազար տուր, ինչի՞ համար: Պետք է արգելենք մուտքի համար որևէ վճար տալը, բայց, եթե ավտոկանգառ կա, որտեղ անվտանգություն է ապահովվում, որ մարդը 200 դրամ վճարի, ի՞նչ կլինի, թող վճարի, ինքն էլ հանգիստ կլինի, ոչ թե կես ժամը մեկ կվազի, տենա՝ ավտոյի հայելիները տարե՞լ են, թե՞ ոչ... Կամ եթե սանհանգույց կա, թող վճարի, ցնցուղի հնարավորություն կա, թող մի քիչ վճարի: Երբ ասում ենք՝ ամեն ինչ անվճար է, լավություն չենք անում: Դնենք որոշակի վերին շեմեր, նաև քաղաքակիրթ բիզնեսի հնարավորություն ստեղծենք ու ապահովենք ծառայությունների արժանապատիվ հասանելիությունը»,- նշել է Փաշինյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին