▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը շատ փոքր եւ նույնիսկ ոչ էական հարց է. Նիկոլ Փաշինյան

Մենք, ըստ էության, ոչ թե վատթարացրել ենք որեւէ մեկի հետ մեր հարաբերությունները, այլ արձանագրել ենք այն վատ եւ հեղինակազուրկ իրավիճակը, որում գտնվում է Հայաստանի Հանրապետությունը, ինչը ժառանգել ենք այդ եւ ոչ միայն այդ կազմակերպություններում։ Այս մասին ասյօր՝ նոյեմբերի 29-ին, Սեւանում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

 

 

 

 

 

 

 

«Մենք, ի տարբերությունների նախորդ իշխանությունների, մտադիր չենք լռության մատնել մեր անվտանգության կենսական խնդիրները, մտադիր չենք համակերպվել այն իրողությունների հետ, որոնք տեղի են ունենում մեր շուրջ»,– նշում է նա։

Փաշինյանի խոսքով՝ գործընկերների հետ հարաբերություններում առկա խնդիրներին եթե չանդրադառնան, իրավիճակն ավելի կվատթարանա. «Մենք շատ կարեւոր ենք համարում, որ ՀԱՊԿ–ում մենք հստակեցնենք մեր պարտավորությունները  դաշնակիցների առաջ եւ դաշնակիցների պարտավորությունները մեր առաջ, մեր պարտավորությունները կազմակերպության առաջ եւ կազմակերպության պարտավորությունները մեր առաջ։ Մենք այս հարցերը բարձրացնում ենք մեր գործընկերների հարաբերությունները լավացնելու եւ զարգացնելու համար, եթե մենք այդ խնդիրներին չանդրադառնանք, իրավիճակը գնալով ճահճանալու է եւ մեզ համար ստեղծելու է ավելի ու ավելի խնդիրներ»։

 

 

Վարչապետի պաշտոնակատարը նկատում է՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը շատ փոքր եւ նույնսիկ ոչ էական հարց է. «Շատ ավելի էական են այն հարցերը, որոնք քննարկվում են այդ համատեքստում։ Մենք հետեւողականորեն պաշտպանելու ենք Հայաստանի ու Արցախի շահը»։

Աղբյուր՝ news.am

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանը կարդում է Հովհաննես Շիրազի «Իմ սուրբ հայրենիք» բանաստեղծությունը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին