▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարձակվել են Վահագն Չախալյանի եւ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաք իրականցնողների վրա

Հյուսիսային պողոտայում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող անձինք, որոնք, կարծես թե, եղել են Միացյալ նահանգների քաղաքացիներ, հարձակվել են ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրահավաք իրականացնող «Կամք» հասարակական նախաձեռնության անդամների վրա եւ հայհոյանքներ հնչեցնելով՝ հարվածել «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանին, ինչի հետեւանքով տեղի ունեցել միջադեպ: Ըստ «Կամք»-ականների, հարձակումը եղել է պատվիրված եւ ուղղորդված սադրանք: Ի դեպ, հատկանշական է, որ թեպետ Հյուսիսային պողոտան ոստիկանության մշտական ուշադրության կենտրում է, սակայն միջադեպը ոչ թե կանխվել է, այլ ոստիկանները, ինչպես ֆիլմերում, հայտնվել են, երբ բանը բանից արդեն անցել էր:

Վահագն  Չախալյանը, կեսգիշերն անց,  գտնվում էր Ոստիկանության կենտրոնի բաժնում, իսկ ստորագրահավաքը շարունակվում է:

Տեսանյութը՝ Վահագն Չախալյանի ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին