▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարցեր, հարցեր, հարցեր. շատ կուզենայի պատասխաններն արագ իմանայինք

Օֆֆֆ-օֆֆֆֆ
Հարցեր, հարցեր, հարցեր

Ինչու՞ է վիժվածքը չաստից փախչում ու գնում, հասնում քաղաքի համարյա մյուս ծայրը՝ սպանություն անելու։
Ինչու՞ այսքան կրակոց ոչ մեկ չի լսում, ու միայն երեք ժամից սպանվածներից մեկի քույրն ա գալիս, տեսնում ու աղմուկ բարձրացնում։
Ինչու՞, ըստ մարզպետի, երբ որ չաստից հայտնում են փախուստի մասին, որոնողական աշխատանքները սկսվում են միայն ոճրի իմանալուց հետո, ո՞վ է ստում այս դեպքում։
Ինչու՞ որևէ լրատվամիջոց իրավաբաններից չի իմանում, որ զինվորին պետք է դատեն այն երկրում, որի բանակի ծառայողն է ինքը և դրանով տեղ թողում ապագա շահարկումների համար։

Շատ կուզենայի այս պատասխաններն արագ իմանայինք։

Հ.Գ. Կոշիկների պահով ամենատրամաբանականը, որ ուրիշ կոշիկներով ա փախել, որ շունը հետքը չվերցնի:

Տիգրան Քոչարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին