▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հարկային մարմինները բնակարան առ բնակարան փնտրելու են վկայություններ, որ տունը վարձով են տալիս». Նարինե Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Վարձով տները կհարկվեն /տաքսիները կթանկանան/ ՀՀ-ն Ադրբեջանից տարածքային պահանջ չունի /ԱԽՔ/

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգում և երկարատև համակեցությունն ապահովեու համար Բաքուն և Երևանը միմյանցից տարածքային պահանջ չունեն։ 2024 թվականին մի շարք ոլորտներում թանկացումներ են նախատեսվում և հարկային բեռի ավելացում։ Կադաստրի կոմիտեն զգուշացրել է, որ ինքնակամ շինությունները չգրանցելու դեպքում այլևս դրանք օրինականացնելու հնարավորություն չի տրվի։ Վարձով տների տերերը չեն խուսափի հարկերից։ Հարկային մարմինները բնակարան առ բնակարան փնտրելու են վկայություններ, որ տունը վարձով են տալիս․ հայտնաբերելու են և հարկելու։ Այս հարցերի շուրջ է «Մեկ թեմայի շուրջ» հաղորդման այս թողարկումը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին