▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարության հավատքով նվիրվենք Հայրենիքի շինության նվիրական սուրբ գործին․ Վեհափառ

Հարության հավատքով նվիրվենք Հայրենիքի շինության նվիրական սուրբ գործին․ Վեհափառն այս մասին խոսել է Ճրագալույցի պատարագից հետո, որով սկսվում է Սուրբ Հարության տոնը:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 3-ին՝ Ավագ շաբաթվա երեկոյան, Ս. Գայանե վանքում ներկա է գտնվել Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագին:

Արարողությունը հանդիսապետել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, մասնակցել են Մայր Աթոռի միաբաններ և ուխտավորներ:

Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագից հետո Հանրապետության նախագահը հայրապետական նստավայրում ներկա է գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ և Սուրբ Էջմիածնի միաբանների մասնակցությամբ կատարված տնօրհնեքի կարգին:

Հանրապետության նախագահը Սուրբ Հարության տոնի առթիվ շնորհավորել է Վեհափառ Հայրապետին և Մայր Աթոռի միաբաններին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին