▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասարակության գնահատականը կառավարության աշխատանքին. galatv.am

Galatv.am-ը գրում է. Կառավարությունն արդեն վերսկսել է աշխատանքը՝ դարձյալ խոստանալով աշխատել բաց եւ թափանցիկ հասարակության համար, իսկ որակի ու կառավարության ղեկավարի աշխատանքի մասին հնչել են տարբեր գնահատականներ, հատկապես Ռոբերտ Քոչարյանի պատասխանը Տիգրան Սարգսյանին մի շարք քննադատություններ էր պարունակում:  Ըստ էության, դրանք ինչպիսի՞ հիմնավորումներ ունեն, արդյոք այն, ինչ հնչում են պաշտոնյաների խոսքերով, մոտ է հասարակության գնահատականին: Այս մասին ԳԱԼԱ-ի  հարցախույզը հասարակության շրջանում ուշագրավ պատկեր է արձանագրել. հարցված քաղաքացիների մեծամասնությունը կառավարության աշխատանքը գնահատել է անարդյունավետ: Մի շարք ոլորտներ կան, որտեղ, ըստ քաղաքացիների, կառավարությունը չի կարողանում ոչ միայն բարեփոխումներ կատարել, այլեւ տանում է վատթարացման: Եթե կյանքը վատ է, ուրեմն կառավարությունը վատ է աշխատում' նման, կարելի է ասել, կարգախոսով քաղաքացիները օրինակներ էին բերում, թե հատկապես որ ոլորտներում են ակնառու եղել թերացումները:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին