▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասուն տարիքում ամուսնացող զույգերի միությունն ավելի կայուն է

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1993թ.-ին կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել ամեն տարի մայիսի 15-ը որպես Ընտանիքի միջազգային օր տոնել։ 

«Չպետք է մոռանալ, որ հայերը ամենակայուն ընտանիք ունեցողն են: Ցավոք, այսօր սոցիալական խնդիրներից ելնելով շատ տղաներ ուշ են  ընտանիք կազմում, բայց սա իր լավ կողմն ունի. հասուն տարիքում(օրինակ՝ 30տ.) ամուսնացող զույգերի միությունն ավելի կայուն է, քան ասենք 20 տարեկանում ամուսնացողներինը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ նկատեց. «Հայ ընտանիքները ռիսկային գոտում են.պատճառը տնտեսական վիճակն է, գործազրկությունը, հայրազուրկ լինելը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին