Ուզում եմ մի փոքր չտրվենք էմոցիաներին ու հույսեր չկապենք պայմանագրերի քվեարկության ժամանակ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի 4 անդամների բացակայության հետ՝ որպես քվեարկության ապօրինության կամ կայացած չլինելու հիմք, որի հիման վրա հնարավոր կլինի դիմել ՍԴ կամ որեւէ այլ դատարան:
Ցավոք, ԱԺ կանոնակարգ օրենքը ընդամենը ասում է, որ պետք է հաշվիչ հանձնաժողով լինի, որը էլեկտրոնային քվեարկության անսարքության դեպքում հաշվոմ է մեխանիկական քվեարկության արդյունքները, իսկ գաղտնի քվեարկությունների դեպքում կազմակերպում է դրանք.
Այն հաստատվել է աշնանային նստաշրջանի սկզբում եւ փաստացի եղել է դահլիճում: Այսիքն, իրավական կողմը լրիվ ապահովված է եղել:
Որեւէ օրենք կամ ԱԺ որոշում չի պարտադրում, որ ձեռքով քվեարկության դեպքում հանձնաժողովի բոլոր անդամներով պետք է հաշվեն: Կարեղ են հաշվել բոլորով, կարող է հաշվել միայն մեկը... Հաշվիչ հանձնաժողովն անգամ կանոնադրություն չունի նման դատողություններ անելու համար: Հետեւաբար միայն Սուքիաս Ավետիսյանի եւ ՕԵԿ անդամի հաշվարկը բավական է գնահատվելու: Ուստի դրա հիման վրա քվեարկության արդյունքների արձանագրումը չի կարող անօրինական կամ անթույլատրելի ճանաչվել... Հետեւաբար, ոչ մի իրավական հիմք չունի այն թեզը, թե ՀՀԿ-ՕԵԿ անդամների կողմից իրենց պարտականության կատարումը ապօրինի է: Մի բան էլ ավելին, մեղադրվելու են իրենց աշխատանքը լքած պատգամավորները սեփական պարտականությունը չկատարելու համար
Որեւէ օրենք կամ որոշում չի պարտադրում, որ պատգամավորների ձեռքերի հաշվարկից հետո պետք է կազմվի արձանագրություն, որի տակ պետք է ստորագրեն հանձնաժողովի անդամները: Դար արվում է միայն գաղտնի, փակ քվեարկության դեպքում: Ոչ միայն այդպիսի նոմատիվ պահանջ չկա, այլ նաեւ պրակտիկա եւ ավանդույթ էլ չի եղել. հաշվիչ հանձնաժողովի անդամների հաշված ձեռերի թվերը մշտապես գումարվել են ու վերջնական թիվը հնչեցվել է ԱԺ խոսնակի կողմից: Եթե կասկածներ են առաջացել /առաջանում հրապարակվող թվերի հետ կապված, ապա կրկնվում է քվեարկությունը կամ պահանջով պահպանվում է քվեարկության պատկերը /այսինքն նորից բարձրացնում են ձեռքերը/ եւ ոչ ավելին, ինչպես որ էլեկտրոնային քվեարկության դեպքում է կատարվում /կրկնվում է քվեարկությունը կամ պահանջով պահվում է վահանակը քվեարկության պատկերով/:
Հաշվիչ հանձնաժողովի ընդդիմադիր անդամները իրենք են ինքնակամ լքել դահլիճը, հենց քվեարկության պահին, եւ քանի որ կասկած չեն հայտնել քվեարկության արդյունքների հետ կապված ու չեն հետեւել դրան, չեն պահանջել պահել քվեարկության պատկերը միառժամանակ, բնականաբար չեն էլ կարող հիմնավոր պնդել, թե քվեարկության արդյունքները կեղծված են:
Իմ կարծիքով հանձնաժողովի ընդդիմադիր անդամները սխալ են արել՝ լքելով նիստերի դահլիճը:
Հետեւաբար, սրա հետ կապված հույսեր գոնե ես չեմ կարող փայփայել, քանի որ, իմ համեստ փորձառությունն էլ դա է հուշում:
Այլ ելքեր պետք է գտնվեն: