▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաղթանակս նվիրում եմ սահմանին կագնած հայ զինվորին և ապրիլյան պատերազմի բոլոր զոհերի հիշատակին. Արթուր Ալեքսանյան

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չեմպիոնի ոսկին նվիրել է սահմանապահ զինվորներին և ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին:

«Ինքներդ տեսաք, որ արդեն ուժասպառ էի եղել: Ամենակարևորն այն է, որ գոտեմարտի ժամանակ չանջատվեցի: Ուրախ եմ, հպարտ, որ 20 տարվա դադարից հետո Հայաստանը կրկին ոսկե մեդալ է նվաճում Օլիմպիական խաղերում: Ապրիլյան պատերազմից հետո շատ էի ազդվել և դեռ այն ժամանակ ինձ համար որոշել էի, որ չեմպիոն դառնամ, ապա հագնելու եմ այս շապիկը:

Այս հաղթանակը նվիրում եմ սահմանին կագնած հայ զինվորին և պատերազմի բոլոր զոհերին: Իսկ ինչ վերաբերում է Միհրանին, ապա նա ինձ համար չեմպիոն է, նա ամբողջ աշխարհի համար է չեմպիոն, մենք այսօր պետք է ունենայինք երկու ոսկի»,- սպիտակ արջի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հավելենք, որ Արթուրը պարգևատրման ժամանակ կրել է շապիկ, որին պատկերված էր ապրիլյան քառoրյա պատերազմի ժամանակ զոհված հերոս Ռոբերտ Աբաջյանը:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձավ օլիմպիական չեմպիոն: Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի 98 կգ քաշային կարգի եզրափակիչում աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, գոտեմարտելով կուբացի Դանիել Յասմանի Կաբրերայի հետ, 3:0 հաշվով դարձավ ոսկե մեդալակիր:

Նշենք, որ Ալեքսանյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնը՝ կրկնելով Արմեն Նազարյանի հաջողությունը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին